Թրամփը պահանջում է Մեքսիկայից ներմուծման հարկ սահմանել արգելապատի վճարման համար

Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներմուծման հարկ սահմանել Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա եւ ստացված գումարն ուղղորդել այդ երկրի հետ սահմանի երկայնքով պարսպի կառուցման ֆինանսավորմանը, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, այս հայտարարությունն արվել է այն բանից անմիջապես հետո, երբ Մեքսիկայի նախագահը չեղյալ է հայտարարել իր այցը Վաշինգտոն:

Հունվարի 25-ին Դոնալդ Թրամփն հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման մասին:

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերն ասել է, որ նախագահը Կոնգրեսի ներկայացուցիչների հետ քննարկել է մեքսիկական ապրանքների ներմուծման հարկի հարցը, եւ որ նրանք քննարկում են այդ միջոցը հարկման համակարգի բարենորոգումների փաթեթ մտցնելու հնարավորությունը:

Նրա խոսքով՝ 20-տոկոսանոց ներմուծման հարկն ԱՄՆ-ի գանձարանին տարեկան կբերի շուրջ 10 միլիարդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում