Պենտագոնը պնդում է, որ Ռուսաստանը լազերային զենք է մշակում արբանյակների դեմ

Ռուսաստանը զենք է մշակում տիեզերական տարածությունում արբանյակների դեմ, այդ թվում լազերներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պենտագոնի կայքին, այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի տիեզերական հրամանատարության պետ գեներալ Ջոն Հայթենը: 

«Ռուաստանն ուսումնասիրում է զգալի ռազմական հնարավորությունները, ներառյալ լազերները, տիեզերքում օգտագործելու համար եւ այլ միջոցներ, որոնք կարող են սպառնալ մեր արբանյակներին»,- հայտարարել է Հայթենը: Նման զենքի կիրառումը, նշել է նա, կարող է մեծ քանակությամբ բեկորներ առաջացնել ուղեծրում, որոնք կդժվարացնեն տիեզերական ապարատներից օգտվելու հնարավորությունը:

«Ոչ հեռու ապագայում Ռուսաստանը եւ ՉԺՀ-ն կկարողանան օգտագործել իրենց հնարավորությունները՝ ցանկացած տիեզերական ապարատի սպառնալու համար, որը մենք ունենք տիեզերքում: Պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է: Միացյալ Նահանգներն այդպես Էլ կվարվի, մենք կհավաստիանանք, որ բոլորը գիտեն սպառնալիքին դիմակայելու մեր պատրաստականության մասին»,– հավելել է Հայթենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում