Ավստրալիայում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, զոհվել է երկու մարդ

Երկու մարդ է զոհվել Ավստրալիայի Փերտ քաղաքում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները: 

Grumman G-73 Mallard ինքնաթիռը կտրուկ սկսել է կորցնել բարձրությունը եւ ընկել է Սուոն գետը: Ավիաաղետը տեղի է ունեցել մի քանի հազար հանդիսականների աչքի առաջ:

Ինքնաթիռում գտնվող 52-ամյա օդաչու Փիտեր Լինչը եւ նրա ընկերուհին՝ Էնդա Քակրավաթին, զոհվել են: Ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Ողբերգությունից հետո ավիաշոուի կազմակերպիչները որոշում են ընդունել չեղյալ հայտարարել հետագա միջոցառումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում