AM | RU
USD
EUR
RUB

Այսօր իշխանափոխության համար չկան բավարար պայմաններ

Տեղի ունենալիք քաղաքական գործընթացների արդյունքում, վերջերս լրատվամիջոցներում հաճախակի կարելի է հանդիպել վերլուծությունների, համաձայն որոնց ՀՀԿ իշխանության տարիները մոտեցել են ավարտին ու շատ մոտ ապագայում սպասվում է իշխանափոխություն: Որպես ապացույցներ մատնանշվում են լայն մասշտաբներ ընգրկող հնարավոր դաշինքները, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների իշխանությունից և ՀՀԿ-ից դուրս գալը, ինչպես նաև անցկացվում են զուգահեռներ ՀՀՇ իշխանության տարիների հետ, երբ ՀՀՇ-ն ունենալով թվացյալ ամբողջական իշխանություն, կորցրեց այն հաշված ամիսների ընթացքում:

Առաջին հայացքից շատ իրատեսական մոտեցումներ են, սակայն իրականում ՀՀԿ-ի հեռացումը իշխանությունից դեռևս շատ հեռու է: Լավ է դա թե վատ, բայց փաստ է: Այսօր առկա գործընթացներն ու զուգահեռները որքան էլ առաջին հայացքից հուժկու թվան և համոզիչ, իրականում դրանք իշխանությունների համար վտանգ չեն պարունակում:

Իշխանափոխություն սովորաբար տեղի է ունենում հիմնականում 3 պատճառով, սակայն հենց այդ 3 գործոններն էլ այս պահին բացակայում են: Առաջինը ընտություններն են: Ակնհայտորեն ընտրությունների միջոցով այս պահին իշխանափոխություն իրականացնել գրեթե բացառվում է: Ոչ թե այն պատճառով, որ հասարակությունը վստահում և հավատում է իշխանություններին ու սիրով ընտրելու է նրանց, այլ պարզապես այն ուժերը, որոնք առաջին հայացքից թվում է հնարավոր է լուրջ հակակշիռ հանդիսանան իշխանություններին, ընտրություններին մոտենում են նույն տրամաբանությանբ, նույն մեթոդաբանությամբ ու գրեթե նույն գործիքաշարով, ինչ իշխանությունները:

Այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ հիմնական խաղացողները երկարատև տարիներ հանդիսացել են իշխանությունների անբաժան մասնիկը, իրենց ներկայիս քաղաքական ու ֆինանսական կարողության համար պարտական են հենց նույն իշխանություններին, ոմանք էլ հանդիսացել են իշխանությունների անմիջական հենասյունն ու բազմաթիվ արատավոր երևույթների հիմնադիրը: Բացի այդ նույն մեթոդաբանությամբ իշխանությունների հետ մրցակցելը հենց սկզբից նրանց զրկում է մի շատ կարևոր խաղաքարտից, որոնք մարդիկ կորցնում են անմիջապես, երբ դուրս են գալիս համակարգից: Դա վարչական լծակներն են:

Այլ խոսքով իշխանությունները տիրապետում են հսկայական գումարների ու վարչական լծակների, գլխավոր մրցակիցները միայն գումարների ու տնտեսական ռեսուրսների: Երբեք տնտեսական ռեսուրսները չեն կարող համեմատվել վարչական լծակների հետ, քանի որ Հայաստանում կյանքը ցույց է տվել, որ իրական վտանգ ներկայացնելու դեպքում, հենց այդ նույն վարչական մեխանիզմը կարող է մեկ օրում փոշիացնել թվացյալ ողջ տնտեսական կարողությունները:

Եթե ամփոփենք իշխանափոխության հնարավոր առաջին գործոնը, ապա ակնհայտ է դառնում, որ իշխանություններն ու հիմնական խաղացողները ընտրությունների են գնալու նույն մեխանիզմներով ու ընտրական նույն գաղափարախոսությամբ, սակայն տարբեր հռետորաբանությամբ: Իսկ հռետորաբանությունն ընդամենը գեղարվեստական փայլ է:

Իշխանափոխության հաջորդ հնարավոր տարբերակը դա մասսայական ընդվզումն է: Հայաստանում ներկա պահին չկա քաղաքական այն միավորը, ով կարող է առաջնորդել ժողովրդական խոշոր զանգվածներն ու ամենակարևորը առաջնորդել մինչև վերջնական նպատակ: Տարիների ընթացքում հասարակությունը մի քանի անգամ արդեն կանգնել է ոտքի ու վերջնաարդյունքում գնացել տուն: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ հասարակությունը հիասթափվել է նաև հնարավոր այդ տարբերակից: Դրանում անշուշտ իրենց մեղքի բաժինն ունեն նաև իշխանությունները, բայց դրանից այսօրվա պատկերը չի փոխվում:

Երբ քաղաքական միավորը օրերով, ամիսներով հանրությանը հանում է ոտքի, այնուհետ ուղարկում տուն, երբ դա կրկնվում է մի քանի անգամ, ապա մարդկանց մոտ հավատը այդ ուժերի նկատմամբ, գոնե այդ տարբերակով իրականացվող իշխանափոխության հանդեպ կորում է: Իհարկե մարդկանց տուն ուղարկելու համար կան ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ պատճառներ, բայց մարդկանց արդարացումները չեն հետաքրքրում: Արդարանում են միայն պարտվողները, իսկ մարդիկ սիրում են գնալ հաղթողների հետևից ու արձանագրել արդյունք:

Այդ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ նաև այն պատճառով, որ դաշտում հիմնականում այն խաղացողներն են, ովքեր արդեն մեկ, իսկ ոմանք էլ մի քանի անգամ փորձել են հաջողության հասնել այդ եղանակով ու գնացել տուն: Իսկ որոշներն էլ հենց իրենք են դեռևս ոչ վաղ անցյալում հանդիսանալով իշխանություն կրող, նպաստել ուրիշների տուն գնալուն:

Հաջորդ գործոնը, իշխանության ներքին բաժանումն է ու ներիշխանական հեղաշրջումը: Հենց այդ գործոնի հետ կապված էլ հաճախ զուգահեռներ է անցկացվում ՀՀՇ-ի հետ, որը 1998 թվականին կորցրեց իշխանությունը ներսում ունեցած պառակտման արդյունքում:

Հիմա որքան էլ պարադոքսալ թվա, սակայն ՀՀԿ-ում պառակտում չկա: Այո, կան դժգոհներ, կան աշխատանքից ազատված ու որոշ առումով երկրորդ պլան մղված մարդիկ, սակայն նրանք պարզապես հեռանում են ՀՀԿ-ից, այդպիսով չեզոքացնելով ներքին պառակտման վտանգը: Իսկ ՀՀՇ-ի ժամանակ այդ մարդիկ չհեռացան իշխանություններից: Մնացին ու հենց մնալու արդյունքում ՀՀՇ-ն բաժանվելով երկու մասի, հեռացավ իշխանությունից:

Սակայն խոշոր հաշվով նույնիսկ չհեռացավ: Պարզապես ամբողջական իշխանությունը կիսվեց երկու հատվածի ու մի հատվածը տիրացավ ամբողջին: Բացի այդ կար նաև արտաքին ճնշում, քանի որ ես փոքր ինչ թերավահատ եմ, որ առանց արտաքին ուժերի միջամտության, հնարավոր էր իրականացնել իշխանափոխություն:

Բայց այս տարբերակը իշխանափոխություն անվանելը փոքր ինչ հարաբերական է, քանի որ արդյունքում ի՞նչ կշահի հասարակությունը, եթե ՀՀԿ-ն նույնպես բաժանվի երկու մասի ու մի մասը վերցնի ամբողջը: Կարծում եմ ոչինչ, քանի որ կփոխվեն միան անուն, ազգանունները:

Զուգահեռներ անցկացնել ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի մեջ տեղին չէ նաև մեկ այլ պատճառով: ՀՀՇ իշխանության տարիներին, իշխանության ներսում կային քաղաքական լուրջ ֆիգուրներ, լուրջ բևեռներ, որոնք էլ միավորվելով դարձան լուրջ հակակշիռ նախագահին: Իսկ այսօր ՀՀԿ-ում ենթադրում եմ գոյություն ունի սոսկ մեկ բևեռ ու այս պահին չկան այն միավորնեըը, որոնց մեկտեղումը առաջացնի վտանգավոր հակակշիռ:

Բացի այդ կարծում եմ ՀՀԿ-ն իր առջև նման նպատակ չի էլ դրել: Այս օրինակը բերեցի սոսկ այն պատճառով, որ ոմանք որպես իշխանափոխության ապացույց, ՀՀՇ-ՀՀԿ համեմատություններ են անցկացնում:

ՀՀԿ-ն անպայման մի օր կհեռանա իշխանությունից, քանի որ ոչինչ հավերժ չի լինում, մանավանդ քաղաքական դաշտում, սակայն ներկա պահին ուզենք թե չուզենք, պետք է իրավիճակին բաց աչքերով նայել: Իսկ իրերին ուղիղ նայելուց, ակնհայտ է, որ այսօր իշխանափոխության համար չկան բավարար պայմաններ: Ներկա գործընթացները սոսկ ստեղծում են լուրջ նախադրյալներ քաղաքական բևեռներ ստեղծելու համար:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցումների հեղինակ Արթիկի երկու ավագ դպրոցների միավորման նախագիծը դեռ չի ներկայացվել կառավարություն Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ Զավեշտալի է, երբ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակած Թուրքիան խոսում է ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին Սուրգուտում տղամարդը դանակով վիրավորել է 8 անցորդի Լոռու մարզում վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է. կա 7 վիրավոր Բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան այցելողների թիվն աճել է Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ Ամռան ամիսներին զգուշանալ կողոպուտներից և բնակարանային գողություններից. ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին Մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանների թվում կա մեկ զոհ և երեք վիրավոր Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրեց «ԻԼ-76»-ի անձնակազմին Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող «Հրապարակ». «Ելք»-ը գրոհների է պատրաստվում աշնանը «Հայկական ժամանակ». Նախագահն իր արձակուրդի մի մասն անց է կացրել Եվրոպայում «Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 19 Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan