Հարցումը Մերկելի դաշինքի վարկանիշի անկում է արձանագրել. ARD

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) բարելավել է իր քաղաքական վարկանիշն Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Ձախ կուսակցության (ՁԿ) եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կազմակերպությունից պոպուլիստների ժողովրդականության կրճատման ֆոնին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրանք են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք հունվարի 27-ին հրապարակվել են Գերմանիայի ARD հեռուստաալիքի կայքում: 

ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը վայելում է ընտրողների 35 տոկոսի աջակցությունը, ինչը 2 տոկոսով պակաս է, քան եղել է հունվարի 5-ի դրությամբ: ԳՍԴԿ-ի օգտին կքվեարկեր 23 տոկոսը, այսպիսով կուսակցության վարկանիշը հաշվետու ժամանակամիջոցում աճել է 3 տոկոսով: «Ձախերի» ժողովրդականությունը կազմում է 8 տոկոս, «կանաչներինը»՝ 9 տոկոս, ԱԳհ-ինը՝ 14 տոկոս, լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությանը՝ 6 տոկոս:

Սեպտեմբերի վերջին Գերմանիայում տեղի կունենան Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով Գերմանիայում կկազմվի նոր կառավարություն: Եթե ելակետ ընդունենք ընթացիկ վարկանիշը, ապա ձայների մեծամասնությունը կհավաքեն երկուսը՝ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը եւ ԳՍԴԿ-ն եւ տեսականորեն կկարողանան կրկին նախարարների կաբինետ կազմել: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Մերկելը կմնա ԳԴՀ-ի կանցլեր:

Հարցումը կատարել է Infratest dimap ծառայությունը, դրան մասնակցել է 1029 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում