Գերմանիայի ԱԳ նոր նախարարը կուղեւորվի ԱՄՆ. Handelsblatt

Գերմանիայի ԱԳ նախարարության նոր ղեկավար Զիգմար Գաբրիելը, որն, ինչպես արդեն տեղեկացվել է, պաշտոնն ստանձնել է հունվարի 27-ին, հաջորդ շաբաթվա կեսերին կուղեւորվի ԱՄՆ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով կառավարական շրջանների աղբյուրներ:

Ինչպես սպասվում է, Գաբրիելը հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի եւ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Նա նաեւ պլանավորում է այցելել Նյու Յորքում ՄԱԿ-ի համալիր:

Մինչ այդ, հունվարի 28-ին ԳՖՀ-ի ԱԳ նախարարության նոր ղեկավարը կուղեւորվի Ֆրանսիա, գրում է հրատարակությունը: Այնտեղ նա բանակցություններ կվարի Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Մարկ Էյրոյի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում