Գերմանիայի բնակչությունը 83 միլիոնի նշագծին է մոտեցել միգրանտների հաշվին

Գերմանիայի բնակչությունը 2012 թվականից կրկին աճում է, առաջին հերթին՝ միգրանտների հաշվին. Destatis դաշնային վիճակագրական գերատեսչության գնահատմամբ, 2016 թվականի վերջի դրությամբ երկրում ապրում էր 82,8 մլն մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«2016 թվականին ծնված երեխաների թիվը փոքր-ինչ ավելացել է, մահերի թիվը՝ փոքր-ինչ նվազել… 2016 թվականին արտասահմանից ժամանածների սալդոն, ինչպես սպասվում է, կկազմի առնվազն պլյուս 750 հազար»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, որն ստացել է ՌԻԱ Նովոստին:

Դրա հետ մեկտեղ այսպես կոչված միգրացիոն սալդոն 2016 թվականին զգալիորեն բարձր կլինի ռեկորդային ցուցանիշներից եւ կկազմի շուրջ 1,1 միլիոն: Համանման թիվ նշվել էր միայն 1992 թվականին՝ Գերմանիայի միավորվելուց անմիջապես հետո. այն ժամանակ երկիր էր ժամանել 782 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում