Մերկելը Պորոշենկոյին հրավիրել է Բեռլին՝ քննարկելու «Մինսկ»-ը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 30-ին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կքննարկի Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ Էներգետիկայի հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը: 

«Երկկողմ հարցերի հետ միասին զրույցի թեմաներ կդառնան խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը եւ Մինսկի պայմանավորվածությունների կատարման ընթացքը,- ասել է նա:-Բացի այդ, ենթադրվում է, որ կքննարկվեն Ուկրաինայի ներքին ու տնտեսական իրադրությունը, ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ Էներգետիկայի հարցեր», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում