«Փաստ». Տավուշում քաղցրավենիքների հետ նաև Միքայել Վարդանյանի ու Գրիգոր Ավալյանի լուսանկարն է բաժանվել

«Փաստի» տեղեկություններով` արդեն որոշված է, որ Տավուշում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու է ոչ թե «Գրանդ տոբակոյի» Միքայել Վարդանյանը, այլ այս ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը:

«Տավուշցիները դա հասկացել են… Նոր տարվա գիշերը: «Գրանդ տոբակոն» մարզում Ամանորի առիթով տոպրակներով քաղցրավենիք–կոնֆետներ–բոնբոներկաներ է բաժանել:
Բայց, ով զարմանք, այդ տոպրակները տավուշցիների համար նախընտրական «կինդեր–սյուրպրիզներ» էին նաև: Որովհետև տոպրակներում քաղցրավենիքների հետ նաև Միքայել Վարդանյանի ու Գրիգոր Ավալյանի համատեղ լուսանկարներն էին:

Տեսնես բոնբոներկաներն ուտելիս Ավալյանի տեսքից երեխաների ախորժակը բացվե՞ց, թե` հակառակը: Բայց դա կարևոր չէ, կարևորը չափահասներն են, ընտրելու իրավունք ունեցողները, տոպրակը նրանց համար էր, որ Ավալյանին ընտրեն»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում