«Ժողովուրդ». Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաև խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:

Հատկանշական է այն հանգամանքը, որ այս խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել:

Թերթը նշել է, որ Սաշիկ Խաչատրյանը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում