«Հայկական ժամանակ». Ովքե՞ր կզբաղեցնեն Լոռու մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը և «Էլ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը։ 

«Մեջլումյանը հանրապետական կուսակցության Ալավերդու կանանց խորհրդի նախագահն է, Ալավերդու պղնձաձուլարանի տնօրենը։ Մեզ հայտնի դարձավ, որ նա մի քանի տարի էլ աշխատել է «Թեղուտ» ընկերությունում որպես ներքին աուդիտի ծառայության պետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում օգնել է նրա հորեղբայրը՝ Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, Սերժ Սարգսյանի մտերիմներից»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում