«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը հրահանգել է Ավանում Միհրան Պողոսյանի շտաբի համար տարածքներ չտալ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, խիստ լարված են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները: 

Մ. Պողոսյանն ԱԺ ընտրություններում պատրաստվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում և իր նախընտրական շտաբի համար սկսել է տարածքներ փնտրել նաև Ավան համայնքում: Սակայն այդ փաստը դուր չի եկել Տարոն Մարգարյանին, որը ևս աներորդու՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նույն ընտրատարածքում:

Ու ստացվում է, որ չնայած ՀՀԿ-ից արված զգուշացումներին՝ Քեթրինի Միհրանն Ավանում խանգարում է նրանց: Տարոն Մարգարյանն էլ հրահանգել է Ավանում Մ. Պողոսյանի շտաբի համար վարձակալությամբ տարածքներ չտալ: Պողոսյանն էլ փորձում է այս օրերին գրասենյակների համար տարածք գնել, որպեսզի որևէ սեփականատեր Տարոն Մարգարյանի, հետևաբար նաև ուժային կառույցների հետ խնդիրներ չունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում