«Հայկական ժամանակ». Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի

Արմավիր մարզը նոր ոստիկանապետ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը։ 

Տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Այվազյանը մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին տեղակալի պաշտոնը։

«Նշենք, որ Արսեն Այվազյանն Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ անգամ (2014-2016թթ.)։ Այս պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը, որը նախօրեին սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում