Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա այսօր երեկոյան

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունենալու հունվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ բանակցություններին մասնակցելու է նաև ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում