Ստամբուլում ԻՊ անդամ լինելու մեջ կասկածվող 17 մարդ է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը յոթ տարբեր հասցեներում համաժամանակյա գործողություն է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գործողության արդյունքում ձերբակալվել է 17 մարդ, որոնցից 15-ը օտարերկրյա քաղաքացիներ են: Նրանք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում