Օբամայի ավագ դուստրը մասնակցել է Թրամփի դեմ ակցիային

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը` Մալիան, մացել է Dakota Access նավթատարի կառուցման դեմ իրականացվող բողոքի ցույցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Օբամայի 18-ամյա դուստրը Sundance ամենամյա կինոփառատոնի ժամանակ միացել է շուրջ հարյուր ցուցարարների, ովքեր իրենց բողոքն են արտահայտնել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերի դեմ, որոնցով վերսկսվելու է Dakota Access նավթատար խողովակաշարի շինարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում