Միացյալ Թագավորության վարչապետը Թուրքիայում է

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Վարչապետ Մեյին Անկարայի նախագահական նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման ավարտից հետո կազմակերպվելու է հանդիպում լրագրողների հետ:

Ավելի ուշ Միացյալ Թագավորության վարչապետը կհանդիպի Թուրքիայի իր գործընկերոջ` Բինալի Յըլդըրըմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում