Առնվազն վեց մարդ է զոհվել եւ ութը՝ վիրավորվել Քվեբեկի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով

Առնվազն վեց մարդ Է զոհվել Կանադայի Քվեբեկի նահանգում մզկիթի վրա կատարված հարձակման հետեւանքով, եւս ութ հոգի վերքեր են ստացել: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել Է տեղի ոստիկանությունը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Քվեբեկի իշխանությունները պատահածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:

Երեւանի ժամանակով հունվարի լույս 30-ի գիշերը անհայտ անձինք մզկիթ են ներխուժել երեկոյան աղոթքի ժամանակ եւ կրակ բացել այնտեղ: ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ պահին մզկիթում գտնվում Էր շուրջ 40 մարդ:

Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու կասկածյալների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում