Կանադան պատրաստ Է ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնց մերժել են մուտքը ԱՄՆ

Կանադան պատրաստ Է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնք հարկադրված են մնալ Կանադայում մուտքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագրի պատճառով:

Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ներգաղթի գործերի նախարարին: Նախարարի խսքով՝ Կանադայի համար Թրամփի հրամանագրի հետեւանքները եղել են նվազագույնը:

Ինչպես նշում Է France-Presse գործակալությունը, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Կանադայի ներգաղթի գործերի նախարար Ահմեդ Հուսեյնը չի ճշտել, թե այս պահին ինչ քանակությամբ մարդիկ են հարկադրված մնալու Կանադայում: Հուսեյնը հավելել Է, որ Թրամփի վարչակազմն Օտտավային հավաստիացրել Է, որ այդ արգելքը չի վերաբերի ԱՄՆ-ի նախագահի հրամանագրում նշված յոթ երկրներից երկքաղաքացիությամբ կանադացիներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում