Հայկական բանակի 25-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել Մոսկվայում

Մոսկվայի Հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում բացված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության հռչակման եւ Հայկական բանակի կազմավորման 25-ամյա տարեդարձին:

«Մենք» պետական եւ ազգային արժեքների հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում 1990-2016 թվականներին տեղի ունեցած կարեւոր մշակութային, գիտական, քաղաքական հասարակական եւ այլ իրադարձությունների ժամանակագրությունը:

Ավելի քան 160 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային եւ գեղարվեստական ձեւաչափով:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայ Առաքելական եկեղեցու, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի , Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Այն կգործի մինչեւ փետրվարի 23-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում