Լավրովը գնահատել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ապագա շփումների հեռանկարները

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ապագա շփումների ժամկետները եւ մանրամասները դեռ պետք է համաձայնեցնել, հունվարի 30-ին հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

«Նրանք (ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները) պայմանավորվել են շարունակել աշխատանքը թե՛ փորձագետների մակարդակով եւ թե՛ իրենց հետագա շփումների շրջանակներում, որոնք անշուշտ կկայանան, եւ որոնց ժամկետներն ու մանրամասները դեռ պետք Է համաձայնեցնել»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների առաջին հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ հարցին:

Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի ամբողջ շարք հարցեր, ներառյալ Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Կողմերը նաեւ նշել են ջանքերի միավորման կարեւորությունը միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում