Թուրքիան Գյուլենի վերաբերյալ նոր փաստաթղթեր է ուղարկել Միացյալ Նահանգներ

Թուրքիայի արդարադատության նախարարությունը նոր թղթածրար է ուղարկել Միացյալ Նահանգներին` ներկայացնելով տվյալներ գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ ու պահանջելով նրա արտահանձնումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Համացանցի միջոցով փոխանցված փաստաթղթերում կան վկայություններ այն մասին, թե երկրում ռազմական հեղաշրջման փորձն իրականացվել է հենց Գյուլենի հրամանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում