«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ ռեակտորում տեսախցիկ է գործարկվել

Ճապոնացի մասնագետները կարողացել են հաջողությամբ խցիկով զոնդ գործարկել վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ Էներգաբլոկի միջուկային ռեակտորի վայրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է դրա գործարկուն՝ երկրում խոշորագույն Tokyo Electric Power (TEPCo) ԷլեկտրաԷներգետիկական ընկերությունը: 

Հենց վնասված ռեակտորի տակ խցիկը գրանցել է սեւ նյութի թանձրուկներ: Փորձագետները կարծում են, որ դրանք կարող են լինել միջուկային վառելիքի մնացորդներ, որոնք այրել են կայանքի կորպուսը եւ թափվել դուրս: 2017 թվականի փետրվարի սկզբին TEPCo-ի մասնագետները պլանավորում են ռեակտորի արտաքին պաշտպանական պատյանի ներսում գործարկել ռոբոտ՝ հանդերձված ճառագայթման չափիչներով եւ այլ տվիչներով, դա թույլ կտա ավելի ստույգ տվյալներ ստանալ Էներգաբլոկի վնասված մասի վիճակի մասին:

Այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է հալված վառելիքային ձողերի հանման եւ բեկորների մաքրման աշխատանքների նախապատրաստման համար: Այնտեղ խցիկ գործարկելու՝ հունվարի 24-ին նախաձեռնված նախորդ փորձն ավարտվել է անհաջողությամբ:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի Է ունեցել 2011 թվականի մարտին, երբ ցունամիի հարվածից կայանում շարքից դուրս են եկել Էներգամատակարարման եւ հովացման համակարգերը: Դրա հետեւանքով երեք էներգաբլոկներում տեղի է ունեցել վառելիքի հալում, որն այրել է ռեակտորների պաշտպանական կորպուսները: Վթարի հետեւանքների վերացման եւ տուժած ու տարահանված բնակիչներին փոխհատուցումների վճարման ծախսերը, վերջին գնահատումների համաձայն, կկազմեն 21,5 տրիլիոն իեն (շուրջ 189 միլիարդ դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում