Հունաստանում գտնվող թուրք զինվորականները պահանջ են ներկայացրել դատարանին

Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցութան մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականները դիմել են դատարան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Զինվորականները պահանջել են իրենց ազատ արձակել դատարանի դահլիճից:

Այս 8 թուրք զինվորականներին Թուրքիայի արդարադատությանը հանձնելու պահանջը մերժվել էր Հունաստանի գերագույն վճռաբեկ դատարանի կողմից, ինչի արդյունքում թուրք-հունական հարաբերությունները բավականին լարվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում