Ստամբուլում ռեստորանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, 2-ը` վիրավորվել:

Հարձակման դրդապատճառը եղել է վրեժը: Հարձակվողը ռեստորանում նկատել է 12 տարի առաջ իր հորը սպանած անձին և, մտնելով ռեստորան, անկանոն կրակ է բացել ներկաների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում