«Իրավունք». Գուրգեն Արսենյանն ընդհատակ է անցել

Իր որդու և նրա ընկերների մասնակցությամբ կատարված խուլիգանական պատմությունից և դրան հաջորդած քրգործից և դատական գործընթացից հետո, կարծես թե ԱԺ պատգամավոր, ՄԱԿ կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Արսենյանն ամենևին էլ սիրտ չունի զբաղվելու նախընտրական գործընթացներով և մտածելու, թե հաջորդ ԱԺ գումարման ժամանակ որ դաշինքով կարող է շարունակել իր օրենսդրական գործունեությունը: 

«Իրավունք»-ը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել նրա հետ, սակայն Արսենյանի հեռախոսահամարը լռում էր: Նույնիսկ խորհրդավոր լռություն է պահպանում նաև Գ. Արսենյանի գրասենյակը, որը ժամանակին ակտիվ գործում էր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում