«Հայկական Ժամանակ». Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է գրել

«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է գրել: Այն կառավարությանը կներկայացվի ամենայն հավանականությամբ այսօր: Մարզպետի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն, սակայն, գործադիր մարմնից թերթին չի հաջողվել ստանալ: 

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, որի հետ երեկ չի հաջողվել կապ հաստատել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում