Թուրքիայում հակաահաբեկչական գործողության շրջանակում քսան մարդ է ձերբակալվել

Թուրքական իրավապահ մարմիններն Ադանայում հակաահաբեկչական գործողություն են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գործողության շրջանակում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Քրդական բանվորական կուսակցության (PKK) 20 անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում