Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է

Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 933 մլրդ 958,6 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 5 տոկոսով:

Այդ թվում՝ միայն գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 5,2 տոկոսով` կազմելով 907 մլրդ 505,1 մլն դրամ: Ընդ որում, բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 518 մլրդ 686,3 մլն դրամ` նվազելով 11,7 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 388 մլրդ 818,8 մլն դրամ, ինչը 2015 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,7 տոկոսով:

Ձկնորսության ճյուղում արտադրանքի ծավալը կազմել է 26 մլրդ 453,5 մլն դրամ` աճելով 3 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում