Թուրքիայում կալանավորվել է քրդամետ կուսակցության խոսնակը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր և խոսնակ Այհան Բիլգենը կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բիլգենը հունվարի 30-ին ձերբակալվել էր Դիարբեքիրում: Նա մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում