«Ժողովուրդ». Սոցիալապես անապահով ընտանիքները դեռևս չեն ստացել հունվար ամսվա նպաստը

Սոցիալապես անապահով ընտանիքները դեռևս չեն ստացել հունվարի համար նախատեսված նպաստը, այնինչ՝ այդ գումարները պետք է վճարված լինեին մինչև հունվարի 25-ը: Եվ հիմա տասնյակ հազարավոր ընտանիքներ հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ չեն կարող մուծել կոմունալ վարձավճարները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նպաստների ուշացման իրական պատճառը բյուջեում համապատասխան միջոցների բացակայությունն է, այլ կերպ ասած՝ ուղղակի փող չկա: Այդ փաստն անուղղակի երևաց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Ժողովուրդ»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան տրամադրած պարզաբանման մեջ. «Նպաստների վճարման ուշացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հունվար ամսին աշխատանքային ամիսը սկսվել է ուշ՝ հունվարի 9-ից, հետևաբար օրենքով սահմանված գործընթացները, ինչպես նաև ֆինանսական տարին ևս սկսել են ուշ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ վճարումներն այս շաբաթվանից սկսած կիրականացվեն»,-նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում