«Առավոտ». «Ծրագիրը կլինի՝ կտեսնենք». Թևան Պողոսյանն ապագա խորհրդարանում լինելու մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը օրերս հայտարարեց, որ չի ուզում առաջադրվել։ «Առավոտ»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը։ Նա պատասխանել է. «Եթե ես ծրագիրը չգիտեմ, մարդիկ ինչ են առաջարկում, ոնց եմ պատկերացնում… Ծրագիրը կլինի՝ կտեսնենք»։ 

Հարցին՝ մինչ օրս ձևավորված դաշինքներից Ձեզ հոգեհարազատ որևէ բան չե՞ք տեսնում, նա պատասխանել է. «Կան տեղեր, որտեղ դու մարդկանց գիտես, գիտես իրենց հետ աշխատանքը, անցել ես իրենց հետ լավ ու վատ օրեր։ Տեղեր էլ կան, որ տեսնում ես՝ մարդիկ են հավաքվել, 5.5 տարի է՝ ոչ մի հատ ելույթ եմ լսել, ոչ մասնակցել են հանձնաժողովների աշխատանքներին»։

Թերթի հարցին՝ ՀՀԿ կարո՞ղ է մտնեք, Թևան Պողոսյանը հարցրել է. «Ե՞ս, ՀՀԿ-ո՞ւմ։ Վստահ եմ, որ առաջարկ կլինի՝ միանգամից եմ մերժելու, բայց նույնիսկ մտքովս չէր անցնում ամենավատ տարբերակով, որ կարող է այդտեղ ինձ պատկերացնեմ։ Միգուցե մի 50-60 տարի հետո, եթե ՀՀԿ-ն այսպես ինքնամաքրման գնա, կարող է հետաքրքիր լինի, բայց 50-60 տարի ժամանակ պիտի անցնի»։

Թևան Պողոսյանն ասել է, որ «Ելք» դաշինքում մարդիկ կան, ում հետ ինքը շփվում է, աշխատել է, գիտի՝ ինչի են ունակ. «Բայց միևնույն է, ինձ ամենահետաքրքիրը ծրագիրն է, որ հասկանանք՝ ինչով ենք մենք զբաղվելու։ Ես մեկ անգամ վառվել եմ ծրագրի գաղափարի վրա, որ մի բան ասում են, հետո ուրիշ բան են անում, դրա համար չեմ ուզում կրկնվեմ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում