«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը ներկայացրել է կուսակցության գրասենյակ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել կուսակցության կենտրոնական գրասենյակ։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահը հայտնել է նաև, որ բացի Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ն լքելու մասին այլ դիմումներ չեն ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում