«Ժամանակ». Սյունիքի նախկին մարզպետին հորդորել են առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ավստրիայից կանչել են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրենի որդուն ու հորդորել առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Սյունիքի մարզում:

«Նրա համաձայնության դեպքում էլ, սակայն, լուրջ խոչընդոտներ կան: Վահե Հակոբյանը 5 տարի շարունակ մշտապես չի բնակվել Հայաստանում: Հայտնի է, որ Վահե Հակոբյանը լուրջ տարաձայնություններ ունի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, որին այս ընտրություններում պահանջել են ընդհանրապես չխառնվել»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում