«Հայկական ժամանակ». Փետրվարի 2-ին կստորագրվի Ծառուկյանի ղեկավարած դաշինքի համագործակցության հուշագիրը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած կոնսոլիդացիոն բանակցությունները գրեթե ավարտված են։ 

Թերթի տեղեկություններով՝ Ծառուկյանի հետ այս օրերին բանակցություններ վարող քաղաքական ուժերի ղեկավարները փետրվարի 2-ին հանդիսավոր ձևով կստորագրեն ԱԺ ընտրություններին համատեղ մասնակցելու մասին համագործակցության հուշագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում