ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պահանջում են անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է հունվարի 31-ին Անվտանգության խորհրդի կողմից մամուլի համար ընդունված հայտարարության մեջ: 

«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտեցին Մինսկի համաձայնագրերով արգելված զենքի կիրառումը Դոնեցկի մարզում շփման գծում, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ընդգծվում է փաստաթղթում:

Անվտանության խորհուրդը հայտարարել է «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր լիակատար աջակցության», ինչպես նաեւ «2202 բանաձեւի (2015) խստիվ կատարման անհրաժեշտության» մասին, որը հաստատում է «Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառուները»:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն լրագրողներին հայտնել է, որ փետրվարի 2-ին կկայանա ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց նիստը՝ նվիրված Ուկրաինայի արեւելքի իրադրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում