Թրամփի քաղաքականության քննադատությամբ հուշագիրն ստորագրել են Պետդեպի 900 աշխատակիցներ

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի շուրջ 900 աշխատակիցներ ստորագրել են ներքին հուշագիր, որում քննադատության է ենթարկվում Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որն արգելում է ներգաղթյալների, ինչպես նաեւ փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին այս մասին հաղորդել է Reutres-ը՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ աղբյուր: 

Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հավաստել է, որ հուշագիրը հանձնվել է ղեկավարությանը:

Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել է. նրանք պետք է «հաշտվեն կամ հեռանան»:

ԱՄՆ-ի Պետդեպի կայքի տվյալների համաձայն՝ այնտեղ աշխատում է շուրջ 69 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում