Բաքվում ահաբեկչություն նախապատրաստող խումբ է հայտնաբերվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հատուկ ծառայությունները չեզոքացրել են խմբի, որը երկրում նախատեսել է ահաբեկչություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ նախ ստացել են տեղեկություն այն մասին, թե մի խումբ անձինք, որոնք կապի մեջ են երկրի սահմաններից դուրս գործող ահաբեկչական խմբավորումների հետ, ձեռք է բերում պայթուցիկ նյութեր և զենք` ծրագրելով Ադրբեջանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Տեղեկության հաստատումից հետո հունվարի 31-ին հատուկ գործողություն է իրականացվել:

Գործողության ժամանակ սկսված փոխհրաձգության հետևանքով սպանվել են 4 կասկածյալները, իսկ մեկը ձերբակալվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում