Շուլցը Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման անթույլատրելիության մասին

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը եւ նրան նախազգուշացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման անթույլատրելիության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

«Այն, ինչ Թրամփն է անում, Ամերիկային հարիր չէ»,- ասել է քաղաքական գործիչը, նշելով, որ Միացյալ Նահանգները, ինչպես աշխարհի ոչ միայլ երկիր, ժողովրդավարության ու ազատության խորհրդանիշն է:

Շուլցը հորդորել է Եվրոպային՝ պաշտպան կանգնել լիբերալ արժեքներին: «Եթե Թրամփն այժմ սկսում է անտեսել այդ արժեքները, ապա ես, դառնալով կանցլեր, կասեմ նրան. «Դա Գերմանիայի եւ Եվրոպայի քաղաքականությունը չէ»,-հայտարարել է նա:

Կանցլերի թեկնածուն նաեւ նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն Ուկրաինայում հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Մինսկի համաձայնությունների կատարումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում