WikiLeaks-ը գրեթե 5 հազար փաստաթուղթ է հրապարակել Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների վերաբերյալ

WikiLeaks կազմակերպությունը շուրջ 4,8 հազար փաստաթուղթ է հրապարակել Ֆրանսուա Ֆիյոնի եւ Մարին Լը Պենի վերաբերյալ, նրանք երկուսն էլ իրենց թեկնածություններն են առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար: Հաղորդագրությունները հրապարակվել են կազմակերպության Twitter-ի Էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ֆրանսուա Ֆիյոնի վերաբերյալ փաստաթղթերի արխիվը պարունակում է 3630 տարբեր ֆայլեր, մինչդեռ Լը Պենին վերաբերող նյութերի քանակը կազմում է 1138 ֆայլ: 

Երկու քաղաքական գործիչներն էլ խառն են եղել կեղծ վճարումների հետ կապված սկանդալների: Le Canard enchaՏnռ թերթը հրապարակել է լրագրողական հետաքննություն, որտեղ պնդել է, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի համարվել է Ֆրանսուա Ֆիյոնի օգնականն Ազգային ժողովում եւ ստացել սահմանված ռոճիկը, բայց ըստ որում «ոչ մի կարգի կոնկրետ պարտականություններ չի կատարել»: Հրատարակության տեղեկատվությամբ՝ այդ ընթացքում նրան է վճարվել մնչեւ 900 հազար եվրո:

Իր հերթին «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Լը Պենը մեղադրվում է այն բանում, որ կուսակցության կաբինետի ղեկավար Կատրին Գրիզեին եւ թիկնապահ Տիերի Լեժիեին ֆիկտիվ վարձել է Եվրախորհրդարանում որպես իր օգնականներ: Եվրոպայի խորհրդարանի ֆոնդից Գրիզեին է վճարվել 299 հազար եվրո, իսկ Լեժիեի վրա ծախսվել է 41,5 հազար եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում