Ավտոբուսում գողություն կատարած անձը բերման է ենթարկվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1952 թ. ծնված Անահիտ Կ.-ն և հայտնել, որ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին, ով խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում