ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ԱՄՆ համար շարունակում է մնալ առաջնահերթ կարևորության հարց

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց: Հայ-ամերիկյան առևտրային պալատի առջև իր ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և անձամբ ես, աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց»,- նշեց Միլսը:

Նա հավելեց, որ ապրիլյան ողբերգական բախումների հետո իր համար պարզ է դարձել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բացակայության պատճառով որքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի, թե Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում այն գերակա նպատակներին, որոնք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սահմանել է իր համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում