Մեյը սխալ է համարել Թրամփի ներգաղթի քաղաքականությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը սխալ Է եւ չի կիրառվելու Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական խորհրդարանում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: 

«Նախագահ Թրամփի կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ այս կառավարության դիրքորոշումն այն Է, որ դա սխալ է: Մենք նման բան չէինք անի: Վեց տարվա ընթացքում, լինելով ներքին գործերի նախարար, ես երբեք նման քաղաքականություն չեմ կիրառել: Մենք գտնում են, որ այն տարաձայնություններ Է ծնում եւ ճիշտ չէ»,-ասել է նա:

Հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 120 օրով սահմանափակվում է փախստականների մուտքն ԱՄՆ եւ 90 օրով մուտքն ԱՄՆ կասեցվում է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Դա առաջ է բերել զանգվածային բողոքներ, նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում ու նրա սահմաններից դուրս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում