Թուրքիայում ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում է կայացվել

Ուրֆայի ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Իբրահիմ Այհանին և Դիլեք Օջալանին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրքիայի մեջլիսի պատգամավորները մեղադրվում են սոցիալական մեդիայի միջոցով «հանցախմբի քարոզչություն իրականացնելու» մեջ:

Դիլեք Օջալանը Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զարմուհին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում