Իրանն հավաստել Է բալիստիկ հրթիռի փորձարկումը

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հաստատել Է բալիստիկ հրթիռի փորձարկման փաստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իրանական Tasnim գործակալությունը:

«Այդ գործողությունները (փորձարկումը) անցկացվել են Իրանի պաշտպանական հզորության ուժեղացման շրջանակներում, դրանք չեն հակասում ոչ միջուկային համաձայնությանը, ոչ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւին»,-Դեհգանի խոսքը մեջբերում են ԶԼՄ-ները:

Բանաձեւի համաձայն, Իրանին արգելված Է ցանկացած գործունեություն, որը կապված Է միջուկային լիցք կրելու ընդունակ բալիստիկ հրթիռների հետ: Դեհգանը հայտարարել Է, որ անցկացված փորձարկումներն առնչություն չունեն միջուկային զենքի հետ, քանի որ սպառազինությունների այս տեսակն ընդհանրապես նշված չԷ երկրի ռազմական դոկտրինայում:

Նա ընդգծել Է, որ Իրանը ոչ ոքի թույլ չի տա միջամտել իր պաշտպանական գործունեությանը:

Փորձարկումն անցկացվել Է հունվարի 28-ին:

Նախարարի հայտարարությունը հնչել Է փետրվարի 1-ին, երբ Իրանում նշվում Է Տիեզերական տեխնոլոգիաների օրը:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ արձակումը գրանցել են ԱՄՆ-ի հսկողական համակարգերը: Ամերիկյան կողմի գնահատումների համաձայն, այդ հրթիռը կարող Էր կրել 500 կիլոգրամ քաշով մարտագլխիկ եւ ուներ գործողության 300 կիլոմետր հեռահարություն:

Վաշինգտոնը Թեհրանի գործողությունները որակել Է «սադրիչ եւ անպատասխանատու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում