«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումներ կսկսվեն

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին նույն ճակատագիրն է սպառնում, ինչ-որ 2015-ի փետրվարից հետո նրա խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին: ՀՀԿ-ից հեռանալուց հետո որոշում է կայացվել ստուգումներ սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գիտեն՝ որտեղ է «թաքցնում» Հովիկ Աբրահամյանը իր հիմնական շահույթները, որոշում է կայացվել սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններից»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում