«Ժողովուրդ». Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի: Պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներ են: Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տևական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով: 

Լուրը ճշտելու համար թերթը զանգահարել է հիվանդանոցի փոխտնօրեն Մնացական Ղարագյոզյանին, որը սակայն հերքել է լուրը: «Ոչ, նման բան չկա, ես նման տեղեկություններ չունեմ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ վիրաբուժական հիվանդանոցը պատկանում էր ԱԺ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս հաստատությունը կանգնել է խնդիրների առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում