ԵԱՀԿ-ի գործող նախագահը ժամանում է Վրաստան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը փետրվարի 2-ին երկօրյա այցով ժամանում է Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: 

Այցի ընթացքում Կուրցը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ղեկավարության, Աբխազիայից ու Ցխինվալի տարածաշրջանից փասխստականների հետ:

ԵԱՀԿ-ն Վրաստանի հակամարտությունների կարգավորմանն ակտիվորեն մասնակցում է Ժնեւի բանակցային գործընթացի շրջանակներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում