Բրիտանական խորհրդարանը քվեարկեց Brexit-ի գործարկման օգտին

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Եվրամիությունից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելուն: տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Խորհրդարանում երկօրյա քննարկումներից հետո ԵՄ-ից դուրս գալու կառավարության օրինագիծը պաշտպանել է 498 պատգամավոր, դեմ են արտահայտվել 114-ը:

Դեմ են քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը եւ լիբերալ դեմոկրատները, ինչպես նաեւ 47 լեյբորիստ պատգամավորներ եւ մեկ պահպանողական, որոնք դեմ գնացել իրենց կուսակցությունների ուղեգծին:

Քննարկման ընթացքում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը պատգամավորներին հիշեցրել է, որ եթե նրանք հավանություն չտան օրինագծին, ապա կընդդիմանան ժողովրդի կամքին:

Ինչպես նշում է Reuters-ը, օրինագծի երկրորդ ընթերցումը, որի ընթացքում այն կքննարկվի ավելի հանգամանորեն, նշանակված Է փետրվարի 6-ին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը պատմական է համարել  ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի շուրջ բրիտանական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքները: Այդ մասին բրիտանական դիվանագիտության ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում: «Դա պատմական իրադարձություն է»,- ասել է Ջոնսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում