Հունաստան փախած թուրք զինվորները կշարունակեն կալանավորված մնալ

Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորները կշարունակեն կալանավորված մնալ, քանի դեռ ընթացքի մեջ է նրանց ապաստան տրամադրելու դիմումների ուսումնասիրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Աթենքի դատարանը վճռել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով զինվորների կալանքը կշարունակվի, քանի դեռ վերջնական որոշում չի կայացվել նրանց ապաստան տրամադրելու գործընթացի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում